Վլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի համագոյակցության նոր պայմանները

12:42     28 ապրիլի, 2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի համագոյակցության նոր պայմանները: Այս մասին շաբաթ օրը Զելենսկին գրել է իր Facebook-յան էջում:
"Ես մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ պատրաստ եմ բանակցությունների: Հուսով եմ, որ նորմանդական ձևաչափով առաջիկա հանդիպմանը Ռուսաստանը կդրսևորի դեէսկալացիայի պատրաստակամություն: Մեր կողմից մենք պատրաստ ենք քննարկել Ուկրաինայի և Ռուսաստանի համագոյակցության նոր պայմանները", - գրել է Զելենսկին: 

Նա նաև նշել է, որ իր կարծիքով, Ռուսաստանի՝ դեէսկալացիայի պատրաստակամության կոնկրետ հաստատում պիտի լինի գերիների փոխանակումը "բոլորին բոլորի դիմաց" բանաձևով: 


© armedia.am