Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը. ՀՀ ԱԳՆ

10:46     30 ապրիլի, 2019

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Պորտուգալիայի Ասամբլեայի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման կապակցությամբ:

«Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։

Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է», - ասվում է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։


© armedia.am