Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պաշտոնապես հայտարարել է Ակիհիտո կայսեր` գահից հրաժավելու մասին, հայտնում է EFE գործակալությունը: «Կայսրը, հատուկ օրենքի համաձայն, այսօր հրաժարվել է գահից», - հայտարարել է Աբեն կայսերական պալատում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Ակիհիտո կայսրը հանդես է եկել հրաժեշտի ուղերձով` շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի ժողովրդին:
Այսպիսով, Ճապոնիայում ավարտվեց Հեյսեյի` «Խաղաղության հաստատման» (կառավարման կարգախոս) դարաշրջանը, որը սկսվել էր 1989 թվականի հունվարի 8-ին Ակիհիտոյի գահ բարձրանալով: Հեյսեյին մայիսի 1-ից, Նարուհիտո կայսեր գահ բարձրանալով (Ակիհիտոյի ավագ որդին), փոխարինելու կգա Ռեյվայի` «Գեղեցիկ ներդաշնակության» դարաշրջանը: