Արցախի ԱԳ նախարարն այցելել է Արգենտինայում ՀՀ դեսպանատուն

13:14     30 ապրիլի, 2019

Ապրիլի 29-ին Բուենոս Այրեսում գտնվող ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էսթերա Մկրտումյանի և դեսպանության անձնակազմի հետ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը, դեսպան Մկրտումյանը ներկայացրել է ՀՀ դիվանագիտական առաքելության հիմնական ուղղությունները: Կողմերը անդրադարձել են Արցախի պատվիրակության Ուրուգվայ կատարած այցին, ինչպես նաև Արգենտինայում շարունակվող հանդիպումների ընթացքին:


© armedia.am