Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց։ Օրակարգային թեման եղել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցը, որոնք Ռուսաստանը Թուրքիային պատրաստվում է մատակարարել, հայտնում է Էրմենիհաբերը։
Ինչպես հայտնի է, այդ գործարքին ընդդիմանում է ԱՄՆ-ն՝ Թուրքիան սպառնալով տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներով։
Սպիտակ տան կողմից արված հայտարարությամբ ասվել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Թրմափը մտոհոգություն է հայտնել այդ հարցի շուրջ։ Իսկ Էրդողանը Թրամփին առաջարկել է S-400-ների հարցը քննարկելու համար ստեղծել համատեղ աշխատանքային խումբ:
Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ պատասխան է տվել Թրամփը Էրդողանի առաջարկին։
Նշյալ հարցի շուրջ թուրք-ամերիկյան համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկն առաջին անգամ արել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, սակայն, ըստ թուրքական աղբյուրի՝ ամերիկյան կողմը Թուրքիայի առաջարկն այդպես էլ անպատասխան է թողել։