Թրամփը Կուբային սպառնացել է «բարձր մակարդակի» պատժամիջոցներով Վենեսուելային աջակցելու պատճառով

14:08     1 մայիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կուբային սպառնացել է «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցներով Հավանայի կողմից Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի գլխավորած կառավարությանը աջակցելու պատճառով, փոխանցում է РИА Новости-ն:

«Եթե կուբայական զորքերը և կազմավորումներն անմիջապես չդադարեցնեն ռազմական և այլ գործողությունները, որոնք հանգեցնում են մահերի և Վենեսուելայի սահմանադրության խախտման, Կուբայի դեմ կմտցվի ամբողջական և բազմակողմանի էմբարգո՝ ամենաբարձր մակարդակի պատժամիջոցների հետ միասին: Հույս ունեմ, որ կուբացի բոլոր զինվորները արագ և խաղաղությամբ կվերադառնան իրենց կղզի»,- գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:

ԱՄՆ նախագահը, սակայն, չի հստակեցրել, թե Վենեսուելայում կուբայացի ինչ զինվորների մասին է խոսքը:


© armedia.am