Լոնդոնի դատարանը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա ազատազրկման գրավով դուրս գալու պայմանները խախտելու համար, հայտնում է РИА Новости-ն:
«Դուք կամավոր չհանձնվեցիք ոստիկանությանը, Էկվադորի դեսպանությունը ստիպված եղավ ոստիկանությանը թույլատրել մուտք գործել շենք: Դուք ունեիք ընտրություն, և ես մերժում եմ պատիժը մեղմելու բոլոր հիմքերը»,- ասել է դատավոր Դեբորա Թեյլորը:
Դատավճիռը լուրջ դժգոհության պատճառ է դարձել դատարանի WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի՝ դահլիճում և շենքի մոտ հավաքված կողմնակիցների շրջանում: