Այսօր կկայանա էսպարզա-Ավագյան մենամարտը

15:41     4 մայիսի, 2019

Հայաստանը ներկայացնող Արամ Ավագյանը ժամեր անց կանցկացնի իր 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Տեղեկացնում է Punch Boxing Armenia-ն:

WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանը կմրցի ամերիկացի Ֆրանցիկսո Էսպարզայի հետ: Արդեն կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը:

Լաս Վեգասում կայանալիք բռնցքամարտի շոուն կմեկնարկի այս գիշեր՝ Երևանի ժամանակով 2:00-ին:


© armedia.am