Հայտնաբերվել են «Շերեմետևո»-ում այրված ինքնաթիռի երկու «սև արկղերը»

10:35     6 մայիսի, 2019

Երկու «սևարկղերը» հայտնաբերվել են «Շերեմետևոյում», SSJ-100 ինքնաթիռի հրդեհի վայրում, ներկայում դրանք քննվում են: NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին ասել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

«Հայտնաբերվել և ապամոնտաժվել են երկու սև արկղերը՝ թռիչքի բնութագրիչների գրանցասարքը և ինքնաթիռի ինքնագիրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ «սև արկղերի» հետ այժմ աշխատում են քննիչները։ Ինքնագրերը հետո կփոխանցվեն մասնագիտաված կազմակերպություն՝ վերծանման համար։

«Աերոֆլոտի» Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը Մոսկվայից թռչում էր Մուրմանսկ, մայիսի 5-ի երեկոյան ստիպված է եղել վերադառնալ «Շերեմետևո» և կոշտ վայրէջք է կատարել թռիչքից 28 րոպե հետո։ Ինքնաթիռը հաջողվել է նստեցնել միայն երկրորդ փորձից հետո՝ բարդ եղանակային պայմանների պատճառով։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են կանգնակներն ու այրվել է շարժիչը։ Ըստ վերջին տվյալների՝ աղետի հետևանքով զոհվել է 41 մարդ։ ՌԴ ՔԿ Մոսկվայի միջտարածաշրջանային քննչական վարչությունից հայտնել են, որ 78 մարդուց ողջ է մնացել 37-ը. անձնակազմի հինգից չորս անդամները և 33 ուղևոր։


© armedia.am