Կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին. Փաշինյանը նշել է նաև ասուլիսի ժամը

10:10     7 մայիսի, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով։ Այս մասին ասված է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ.

«Սիրելի հայրենակիցներ. ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում:

Ասուլիսին ուղիղ եթերում կարող եք հետևել ժամը 10.30-ից»:


© armedia.am