ԱՄՆ պետաքարտուղար Մայք Պոմպեոն չհայտարարված այցով ժամանել է Իրաք, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Աբդել Աբդալմալիքի հետ:
Ինչպես հայտնել են Իրաքի կառավարությունում, կողմերը քննարկել են Իրաքի և ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված Իրանի համագործակցության դադարեցումը:
Ավելի վաղ Պոմպեոն անսպասելի չեղարկել էր այցը Գերմանիա: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը հետախուզական տվյալներ է ստացել տարածաշրջանում ամերիկյան զորքերի վրա Իրանի կողմից իբր պատրաստվող հարձակման մասին: