Արքայազն Հարին և Մեգան Մարքլը հայտարարել են նորածին որդու անունը

21:22     8 մայիսի, 2019

Արքայազն Հարին և նրա կինը` Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հայտարարել են որդու անունը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Թագավորական զույգը երեխային Արչի է կոչել, ամբողջական անունը հնչում է որպես Արչի Հարիսոն Բաունթբաթեն Վինձոր (Archie Harrison Mountbatten-Windsor)։

Հիշեցնենք, որ երեխան ծնվել է մայիսի 6-ին:


© armedia.am