Թրամփը Շանահանին կառաջադրի Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

13:08     10 մայիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Պատրիկ Շանահանին առաջադրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին Twitter-ում գրառում է կատարել Թրամփի մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:

«Նախագահը մտադիր է Շանահանին առաջադրել պաշտպանության նախարարի պաշտոնում», - հայտարարել է Սանդերսը՝ նշելով, որ Թրամփը նման որոշում է ընդունել՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ «Շանահանը հրաշալի ծառայել է երկրին և ունի առաջնորդի որակներ»:

Ջեյմս Մեթիսի հրաժարականից հետո Շանահանը 2019 թվականի հունվարի 1-ից Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարն է։

 


© armedia.am