Թրամփը կարգադրել է լրացուցիչ բարձրացնել չինական ապրանքների համար մաքսատուրքերը ևս 300 մլրդ դոլարով

14:20     11 մայիսի, 2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է սկսել տարեկան մոտ 300 մլրդ դոլար ընդհանուր ծավալով չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը, հաղորդում է ՐԻԱ Նովոստին: 

«Այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահի կարգադրությամբ մենք բարձրացրել ենք մոտ 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման սակագնային մակարդակը՝ հասցնելով 10-ից 25 տոկոսի: Նախագահը նաև կարգադրել է մեզ սկսել մաքսատուրքերի բարձրացման գործընթացը Չինաստանից մնացյալ ապրանքների ներկրման համար, որը գնահատվում է մոտ 300 մլրդ դոլար»,- ասվում է առևտրային ներկայացուցչի հաղորդագրության մեջ:


© armedia.am