Թրամփն ու Տրյուդոն խոսել են ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների շուրջ

11:32     11 մայիսի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն խոսել են Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրային բանակցությունների հարցի շուրջ, փոխանցում է ՐԻԱ Նովոստին:

Երկու երկրների առաջնորդները քննարկել են Չինաստանի հետ հարաբերություններում ստեղծված իրավիճակը: ԱՄՆ նախագահը ներկայացրել է առևտրային բանակցությունների վերաբերյալ վերջին տեղեկությունները: Վարչապետը և նախագահը պայմանավորվել են այս և այլ կարևոր հարցերի շուրջ մշտապես կապի մեջ լինել», - ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը մայիսի 10-ից բարձրացրել է 200 մլրդ դոլար արժողությամբ չինական արտադրանքի ներկրման մաքսատուրքերը՝ 10 տոկոսից հասցնելով 25-ի: Չինաստանի իշխանությունները նույն կերպ է պատասխանել ԱՄՆ-ի նման քայլին՝ այդ երկրից Չինաստան ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը 5%-ից 10% դարձնելով:


© armedia.am