Արցախը շահագրգռված է Ավստրալիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ. Բակո Սահակյան

11:02     12 մայիսի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է Ավստրալիայի միավորված եկեղեցու և Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության մի խումբ ներկայացուցիչների:

Քննարկվել են մարդասիրական ոլորտում Ավստրալիայի և Արցախի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը նշել է, որ Արցախը շահագրգռված է Ավստրալիայի հետ կապերի խորացման և ընդլայնման մեջ՝ կարևորելով այստեղ Ավստրալիայի միավորված եկեղեցու և Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության աջակցությունն ու գործուն մասնակցությունը:


© armedia.am