Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությունն առայսօր ականազերծել է 25,860 քմ տարածք

18:45     13 մայիսի, 2019

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 10-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 25 հազար 860 քմ տարածք են ականազերծել:  Այս մասին  տեղեկանում ենք  Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Հումանիտար առաքելության բժիշկները վիրաբուժական օգնություն են ցուցաբերել 241 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ցուցաբերվել 534 քաղաքացու, կլինիկալաբորատոր հետազոտությունների թիվը 959 է:

Օրեր առաջ կայացել է հայ բժիշկների և Սիրիահայ Օգնության Խաչի շրջանային վարչության անդամների հանդիպումը: Հայկական խմբի մարդասիրական գործունեությունը շարունակվում է:

 


© armedia.am