Սիրիայում հայ երեխա է զոհվել

14:09     14 մայիսի, 2019

Սիրիայում զինյալ խմբավորումները, խախտելով լարվածության մեղմացման գոտիների մասին համաձայնությունը, մայիսի 12-ին հրթիռակոծել են սիրիական Համա քաղաքի արվարձանները. NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Զինյալները բազմաթիվ հրթիռներ են արձակել Սքեյբիե շրջանի բնակչության ուղղությամբ: Հրթիռակոծման հետևանքով զոհվել են 5-10 տարեկան 4 երեխաներ, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ:

Զոհերից մեկը Ջեսիկա Հարությունի Սեմերճյանն է:

Երեկ զինյալները դարձյալ հրթիռակոծել են նույն բնակավայրը. զոհվել է 1, վիրավորվել՝ 5 մարդ:


© armedia.am