Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգ է ստացվել. մարդկանց տարհանում են

15:04     14 մայիսի, 2019

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ը փոխանցում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:


© armedia.am