Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Ալիև շփումից

18:09     14 մայիսի, 2019

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է հաղորդել Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական շփումից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Կարապետյանը նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ասեմ, որ դա պաշտոնական միջոցառում էր, որը կազմակերպվել էր ի պատիվ Արևելյան գործընկերության երկրների։ Այո, մի սեղանի շուրջ էին գտնվում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Տեղի է ունեցել կարճ շփում, քննարկել են ստեղծված իրավիճակը շփման գծում։ Այսինքն՝ մտքերի փոխանակում իրավիճակի վերաբերյալ»,- ասել է Վլադիմիր Կարապետյանը։

Հարցին, թե անդրադարձ եղել է սահմանային վերջին դեպքերին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է, որ մտահոգությունը փոխանցվել է։

 


© armedia.am