Ռուսաստանը և ԱՄՆ-ն Սիրիայի շուրջ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերել․ Պոմպեո

11:43     15 մայիսի, 2019

Սոչիի բանակցություններում Ռուսաստանը և ԱՄՆ-ն Սիրիայի հետ կապված մի շարք հստակ քայլերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ամփոփելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը։

Պետքարտուղարը նշել է, որ չի կարող բարձրաձայնել դրանց մասին։ «Հստակ բաներ կան, որոնք, կարծում եմ, կարող ենք անել և՛ մենք, և՛ նրանք»,-ասել է Պոմպեոն։

Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են սկսել միասին աշխատել Սիրիայում քաղաքական գործընթացն արգելափակումից հանելու և Սահմանադրական հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ։


© armedia.am