ԵԱՏՄ-ում միասնական արժույթի ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա

15:17     17 մայիսի, 2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ինտեգրացման եւ մակրոտնտեսության գծով անդամ (նախարար) Տատյանա Վալովայան գտնում է, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Անվիճելի է, որ մենք պետք է ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ դաս քաղենք նրանց սխալներից եւ հասկանանք՝ ինչով ենք մենք տարբերվում միմյանցից: Այժմ մենք Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ սահմանելու ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, մեզ այժմ դա ոչ մի տնտեսական առավելություն չի բերի»,-ասել է Վալովայան «Սպուտնիկ Ղազախստան»-ի մուլտիմեդիական մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ «հարկավոր է ուժեղացնել փոխգործակցությունը արժութաֆինանսական եւ մակրոտնտեսական ոլորտում»:

«Երբ մենք խոսում ենք արժույթի, դրամական հաշվարկների մասին, թիվ մեկ խնդիրը ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն է»,-ասել է նախարարը:

Անցյալ տարվա դեկտեմբերին ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը ԶԼՄ-ներին հայտնել է, որ ԵԱՏՄ-ի երկրների միջեւ անդրսահմանային հաշվարկների համակարգում կարող է ներդրվել միասնական արժույթ: Դրանից հետո Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախկին նախարար Թիմուր Սուլեյմենովը հայտարարեց, որ Ղազախստանի չի պաշտպանում այդ գաղափարը:


© armedia.am