Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրը

10:37     18 մայիսի, 2019

Ամեն տարի մայիսի 18-ին ամբողջ աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը: Տոնը նշվում է նաև Հայաստանում: 

Աշխարհը սկսել է տոնել Թանգարանների միջազգային օրը 1977 թվականից սկսած, երբ Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums, ICOM) հերթական նիստում ընդունվել է այս մշակութային տոնի հիմադրման մասին ռուսական կազմակերպության առաջարկը: 1978 թվականից Թանգարանների միջազգային օրը նշվում է ավելի քան 150 երկրում:


© armedia.am