Google-ը դադարեցնում է համագործակցությունը Huawei-ի հետ

12:54     20 մայիսի, 2019

Ամերիկյան Google ընկերությունը դադարեցնում է չինական Huawei ընկերությանը մատուցվող ծառայությունները և տեխնիկական աջակցությունը, հայտնում է Financial Times պարբերականը` իր աղբյուրներին հղումով:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ ԱՄՆ-ը Huawei ընկերությունը ներառել էր սև ցուցակում, և ընկերության համար ԱՄՆ-ից մատակարարումները այսուհետ կարող են կատարվել միայն հատուկ արտոնագրի առկայության դեպքում: Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ ընկերությունը տեղեկություններ է փոխանցում Չինաստանի պետական անվտանգության ծառայությանը:

Այժմ Huawei-ն չի կարող օգտվել Google-ի ծառայություններից ու ծրագրերից, այդ թվում Google play հավելվածների խանութից և Gmail փոստից: Սա վերաբերում է նոր հեռախոսների միայն, արդեն գործածության մեջ գտնվող սմարթֆոնները ուղղակի չեն ունենա թարմացումների հնարավորություն:


© armedia.am