Սահակաշվիլիի կինը պարտվել է Զուգդիդի քաղաքագլխի ընտրություններում

12:17     20 մայիսի, 2019

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն՝ Զուգդիդի ընտրական տարածքում ամփոփվել են բոլոր 107 ընտրատեղամասերից ստացված տվյալները: Դրանց համաձայն՝ երկրում իշխող կուսակցության թեկնածուն՝ Գեորգի Շենգելիան, հաղթում է ընտրողների 54,18 տոկոս ձայներով, փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Ազգային շարժում»-ից թեկնածու Սանդրա Ռուլովսը հավաքել է ձայների 42,84 տոկոսը: Մյուս թեկնածուները հավաքել են ընտրողների ձայների մեկ տոկոսից պակասը: 
Զուգդիդում ընտրողների ակտիվությունը կազմել է 46,88 տոկոս:


© armedia.am