Վլադիմիր Զելենսկին արձակել է Գերագույն ռադան

13:05     20 մայիսի, 2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով այսօր ստանձնեց նախագահի պաշտոնը, հայտարարել է երկրի խորհրդարանը` Գերագույն ռադան, արձակելու և երկու ամսվա ընթացքում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես արձակում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան», - հայտարարել է Զելենսկին Ուկրաինայի ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում, որը նա հղել է Ռադայի դահլիճում՝ երդմնակալության արարողությունից անմիջապես հետո:

Միաժամանակ նա այժմյան պատգամավորներին կոչ է արել մնացյալ երկու ամիսների ընթացքում ընդունել մի շարք կարևոր օրենքներ, մասնավորապես՝ զրկել պատգամավորներին անձեռնմխելիությունից:


© armedia.am