Մխիթարյանի փոխարեն պատկերացրեք Մեսիին. CNN-ի լրագրողը կոչ է արել բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում

12:05     22 մայիսի, 2019

Բրիտանացի հայտնի լրագրող Պիրս Մարգանը, ով CNN հեռուստաալիքի եթերում վարում է «Piers Morgan Tonight» հեղինակային ծրագիրը, «Արսենալ» և «Չելսի» ֆուտբոլային թիմերին կոչ է արել բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում:

««Չելսի»-ն էլ հայ երկրպագուներ ունի: Միթե դուք պատրաստվում եք համակերպվել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Եթե երկու թիմերը հրաժարվեն Բաքվում խաղից, ապա ՈՒԵՖԱ-ն ստիպված կլինի այն տեղափոխել այլ քաղաք», - գրել է Մորգանը Twitter-ի իր օգտահաշվում:

Նա նաև կոչ է արել երկու ակումբների ղեկավարներին Մխիթարյանի տեղում պատկերացնել Մեսիին կամ Ռոնալդուին:

«Այդ դեպքում, կարծում եք, մենք դեռ կքննարկեի՞նք այդ թեման», - գրել է բրիտանացի լրագրողը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ լոնդոնյան «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար:


© armedia.am