Չինաստանում ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմին հիմն են ձոնել

10:27     22 մայիսի, 2019

Չինաստանում ԱՄՆ- ի հետ առևտրային պատերազմին հիմն են ձոնել, որը WeChat-ում արդեն վիրուսային է դարձել և շուրջ 100 հազար ներբեռնում ունեցել, hayatsk.info-ի տեղեկացմամբ` հաղորդում է Bloomberg-ը։

Երգի հեղինակը գավառական պաշտոնյա Չժաո Լյանտյանն է։ Դրա համար հիմք է ծառայել 1965-ին նկարահանված «Ստորգետնյա պատերազմ» ֆիլմի երաժշտությունը, որը պատմում է Ճապոնիայի դեմ պարտիզանական պայքարի մասին։

Ստեղծագործությունում չինացիներին կոչ են անում հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում։ Նշվում է, որ երգը գրվել է դեռևս 2018-ին, սակայն չինացի օգտատերերը դրան ուշադրություն չեն դարձրել։


© armedia.am