ԱՄՆ-ը Թուքիային երկու շաբաթ է տվել S-400-ի գնումից հրաժարվելու համար

11:32     22 մայիսի, 2019

Թուրքիան պետք է երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների գնումից: Այդ մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը` վկայակոչելով ամերիկյան առաջարկին ծանոթ աղբյուրներին:

Նշվում է, որ Վաշինգտոնը պնդում է, որ Մոսկվայի հետ գործարքն Անկարան չեղյալ հայտարարի մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը և փոխարենը ձեռք բերի ամերիկյան «Պետրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ: 
Հակառակ դեպքում Թուրքիային սպառնում է F-35 կործանիչների արտադրության ծրագրից հեռացում, արդեն խոստացված 100 F-35 կործանիչների առգրավում, ԱՄՆ կողմից պատժամիջոցների սահմանում և ՆԱՏՕ-ի հնարավոր պատասխան:

Հեռուստաալիքի զրուցակցի խոսքերով` այս առաջարկը վերջնական է, և լրացուցիչ հետաձգումներ չեն նախատեսվում:


© armedia.am