Թուրքիան շարունակում է հեռանալ Եվրամիությունից. Եվրահանձնաժողով

16:51     29 մայիսի, 2019

Թուրքիան առաջվա պես հեռանում է Եվրամիությունից, ինչի կապակցությամբ հանրակցությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՄ-ի ընդլայնման քաղաքականության վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան հաշվետվության մեջ:

«Թուրքիան շարունակում է հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով օրենքի գերակայության և հիմնական իրավունքների բնագավառում և թուլացնելով քաղաքական համակարգի հավասարակշռությունը սահմանադրական ուղղման ուժի մեջ մտնելու պատճառով»,- նշել է Եվրահանձնաժողովը, ընդգծելով, որ «Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, հետևաբար, փաստորեն փակուղի են մտել»: «Եվ բանակցային գործընթացի հետագա և ոչ մի գլուխ չի կարող դիտարկվել բացման կամ փակման համար»,-ասված է հաշվետվության մեջ:

Դրա հետ մեկտեղ ԵՀ-ն նշում է, որ «Թուրքիան ԵՄ-ի հանգուցային գործընկերն է և հանրակցությանն անդամակցելու թեկնածու երկիր»:

«Երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, շարունակվում են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական բնագավառներում, այդ թվում՝ միգրացիայի և փախստականների աջակցման ոլորտում»,-հավելել է ԵՀ-ն:


© armedia.am