Զելենսկիի վարչակազմը Ռադա մտցրեց նախագահի իմպիչմենտի մասին նախաձեռնությունը

18:10     29 մայիսի, 2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վարչակազմը Գերագույն ռադա է մտցրել պետության ղեկավարին պաշտոնից հեռացնելու մեխանիզմի վերաբերյալ օրինագիծը: Այդ մասին մայիսի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այսօր Գերագույն ռադային փոխանցեցի պաշտոնից նախագահին հեռացնելու՝ իմպիչմենտի հատուկ ընթացակարգի մասին Ուկրաինայի օրենքի նախագիծը»,-հայտնել է նա:

Ստեֆանչուկը պարզաբանել է. «Իմպիչմենտի ընթացակարգը դուրս է գալիս Գերագույն ռադայի գործունեությունից՝ ներառելով Ուկրաինայի Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի գործունեությունը»,- հայտնել է նա օրինագծի մանրամասների մասին


© armedia.am