Պուտինն ու էրդողանը պայմանավորվել են երկկողմ հանդիպման մասին

11:01     31 մայիսի, 2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հեռախոսային բանակցությունների ժամանակ պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել ճապոնական Օսակիում հունիսի 28-29-ը կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակներում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Թուրքիայի ղեկավարի վարչակազմի տարածած հաղորդագրությունում:


© armedia.am