Արցախի թիմը հաղթել է CONIFA-ի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում

09:00     3 հունիսի, 2019

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան Հանրապետական մարզադաշտում տանտերերի առավելությամբ է ավարտվել CONIFA-ի Եվրոպայի առաջնության Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղը՝ 3-2 հաշվով` հօգուտ Արցախի, փոխանցում է ԱՐՄԵՆՊՐԵՍՍ գործակալությունը:

Արցախի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավա Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին լավ խաղի և վաստակած կարևոր միավորների համար:

Արցախ-Սապմի ֆուտբոլային խաղին ներկա էին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։


© armedia.am