Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ

10:48     3 հունիսի, 2019

 

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց հաշմանադմություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ։ USAID-ի աջակցությամբ «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում ուղեցույցը ներառում է այն հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հաշմանադմություն ունեցող մարդկանց լիարժեք իրացնել իրենց իրավունքները:

 Մասնավորապես, անդրադարձ կա հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ իրավունքներ ունի հաշմանդամություն ունեցող անձը,
  • Ո՞ր օրենքներով են պաշտպանվում նրանց իրավունքները,
  • Ու՞մ կարող է դիմել հաշմանդամություն ունեցող անձն իր իրավունքների պաշտպանության համար,
  • Ինչպե՞ս իրացնել իրավունքների պաշտպանությունը վարչական և դատական կարգով,
  • Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը և այլ:

        Մանրամասները՝ ուղեցույցում:

 

 


© armedia.am