Ալժիրում հետաձգել են նախագահական ընտրությունները` թեկնածուների բացակայության պատճառով

17:13     3 հունիսի, 2019

Ալժիրում թեկնածուների բացակայության պատճառով հուլիսի 4-ին նախատեսված նախագահական ընտրությունները չեն կայանա, հայտնում է Aljazeera-ն:

Ալժիրի սահմանադրական խորհուրդը, որը գրանցում է թեկնածուներին, փաստաթղթեր է ստացել միայն երկու թեկնածուից, որոնք հետագայում անվավեր են ճանաչվել:

Ալժիրի երկարամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ապրիլի սկզբին երկրում զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին հայտարարել էր հրաժարականի մասին: Ալժիրի ժամանակավոր նախագահ է նշանակվել նրա թիմակից Աբդել Կադեր Բենսալահը: Այժմ ալժիրցիները պահանջում են նաև Բենսալահի հրաժարականը:

 


© armedia.am