Արցախում այս օրերին ֆուտբոլային գեղեցիկ խաղեր են. ԱՀ պետնախարար

15:13     3 հունիսի, 2019

Արցախի պետական նախարար, CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի կազմկոմիտեի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հետաքրքիր նկարներ, գրելով.

«Արցախում այս օրերին ֆուտբոլային գեղեցիկ խաղեր են: Մարզասերների հետաքրքրվածության և ակտիվության հավաստումը լեփ-լեցուն մարզադաշտերն են մեր բոլոր չորս քաղաքներում:

Երեկ Ասկերանում մեծ հաճույքով դիտել եմ Աբխազիա-Չամերիա խաղը, իսկ արդեն երեկոյան Ստեփանակերտի մարզադաշտում երկրպագել եմ մեր հավաքականին՝ ընդդեմ Սապմիի։ Հուրախություն բոլորիս՝ խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ մեր տղաների»։

Այսօր Արցախում տեղի կունենա 4 ֆուտբոլային հանդիպում. Սապմի - Աբխազիա (18։00, Մարտակերտ), Չամերիա - Արցախ (18։00, Մարտունի), Սեկեի լանդ - Արևմտյան Հայաստան (16։00, Ասկերան), Հարավային Օսիա - Պադանիա (18։30, Ստեփանակերտ): Հետաքրքիր է, որ ամեն օր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից 16:00-ին անվճար տրանսպորտային միջոցները տեղափոխում են Մարտունի և Մարտակերտ բոլոր երկրպագուների:



© armedia.am