ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կներկայացվի հունիսի 13-ին. Մնացականյան

15:16     6 հունիսի, 2019

«2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության» քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Նախարարի խոսքերով, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը վերջնական հաստատման կներկայացվի հունիսի 13-ին, Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ բարձրագույն քաղաքական մարմնի գործընկերության խորհրդի երկրորդ նիստում: 

Մնացականյանը հայտնել է նաև,  նիստին ՀՀ պատվիրակությունը մասնակցելու է լայն կազմով: Նա նշել է, որ  ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզը կլինի համատեղ սեփականություն:

Նախարարը նշել է, որ համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի բոլոր անդամ պետությունների կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց հետո: 


© armedia.am