Վաճառքում են հայկական առաջին՝ «Ադամյան» հեռուստացույցները

15:48     6 հունիսի, 2019

Հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են, հաղորդվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Գործարանի 14 աշխատակիցները օրական մինչև 300 հեռուստացույց են հավաքում: Հաղորդվում է, որ առայժմ հեռուստացույցները սմարթ չեն, սակայն այսուհետև կարտադրվեն նաև այդ տարբերակով:


© armedia.am