Ճապոնիայի վարչապետը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ կմեկնի Իրան

16:40     6 հունիսի, 2019

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջիկայում կմեկնի Իրան, որտեղ ի շարս այլ հարցերի, կքննարկի Իրանի և Միացյալ Նահանգների սրված հարաբերությունները մեղմելու համար միջնորդելու հնարավորությունը, հայտնում է Ազատություն Ռադիոկայանը:

Ճապոնական լրատվամիջոցնեի փոխանցմամբ, Աբեն հունիսի 12-ից 14-ը կլինի Իրանում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը իսլամական հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ:

Դա կլինի անցած չորս տասնամյակների ընթացքում Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցը Թեհրան:

Տոկիոն Վաշինգթոնի մերձավոր դաշնակիցներից է և միաժամական լավ հարաբերություններ ունի Իրանի հետ:


© armedia.am