Norway Chess. Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին

09:13     7 հունիսի, 2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess սուպերմրցաշարը:

Երրորդ տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սևերով ուժերը չափել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ, փոխանցում է Armsport.am-ը:

Հայ գրոսմայստերը կարողացավ հաղթանակ տոնել 31-րդ քայլում: Այս հաղթանակից հետո մեր շախմատիստը վաստակել է 4 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Մրցաշարի առաջատարը Մագնուս Կարլսենն է՝ 5 միավորով:


© armedia.am