Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը փակ է․ ԱԻՆ

10:11     8 հունիսի, 2019

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է, հայտնում է ԱԻՆ-ը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝   Ստեփանավան-Տաշիր-Գոգավան և Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։


© armedia.am