«Ճանապարհ դեպի Մինսկ». Ալլա Պողոսյան

14:27     8 հունիսի, 2019

ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, այս անգամ ներկայացնելով հրաձիգ Ալլա Պողոսյանին:

Ալլա Պողոսյան

Մարզաձևը: Հրաձգություն

Ծնվել է: 21/03/2003

Ծննդավայրը:  Երևան

Եվրոպական խաղերին մասնակցությունը: Առաջին անգամ

Ամենացավալի պարտությունը: «2018 թվականին Գյոր քաղաքում պայքարում էինք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Ես հավասար միավորներ ունեի, բայց չանցա եզրափակիչ փուլ և զրկվեցի ուղեգրից»:

Ամենակարևոր հաղթանակը: Հայաստանի առաջնության չեմպիոնությունը

Եվրոպական խաղերում...

«Կփորձեմ ավելի մեծ փորձառություն ձեռք բերել: Չեմ կարող ասել, թե գնում եմ հաղթանակի համար, ուղղակի գնում եմ մասնացելու և ցույց տալու իմ արդյունքը»:


© armedia.am