Հաղպատի վանական համալիրում այրվել է կացարանի (675 քմ) մի մասը` գույքով (մոտ 375 քմ)

10:44     9 հունիսի, 2019

Երեկվա հրդեհից այրվել է Հաղպատի վանական համալիրի կացարանի (675 քմ) մի մասը` գույքով (մոտ 375 քմ), հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրի տարածքում գտնվող մեկհարկանի շինությունում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:



© armedia.am