Մոլդովայի Սահմանադրական դատարանը Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է պաշտոնից

14:09     9 հունիսի, 2019

Մոլդովայի սահմանադրական դատարանը նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Ֆիլիպին, փոխանցում է  РИА Новости-ն:

Ինչպես տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը, նման որոշում է ընդունվել խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրություններ նշանակելու նպատակով:
Նախագահ Իգոր Դոդոնի՝ խորհդարան արձակելուց հրաժարվելը դիտարկվում է որպես սահմանադրական պարտականությունների չկատարում, նշվում է դատարանի հայտարարությունում:


© armedia.am