Բակո Սահակյանը հանդիպել է Արցախում անցկացվող ֆուտբոլի առաջնության կամավորականների հետ

18:32     9 հունիսի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ:

Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։


© armedia.am