Հարավային Օսիայի հավաքականը հաղթեց Արևմտյան Հայաստանի թիմին`դառնալով CONIFA Եվրո 2019-ի չեմպիոն

22:44     9 հունիսի, 2019

Ավարտվեց Արցախում ընթացող ConIFA-ի չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը: Հունիսի 2-ից Արցախի 4 քաղաքների 4 մարզադաշտեր հյուրընկալեցին մրցաշարի հանդիպումները, հայտնում է Armsport-ը: 

Մրցաշարին մասնակցում էին Արցախի, Արևմտյան Հայաստանի, Աբխազիայի, Սեկեյի Լանդի, Դոնեցկի, Սապմիի, Չամերիայի, Լուգանսկի, Հարավային Օսիայի և Պադանիայի թիմերը:

Հայկական թիմերից Արցախը պարտվեց խմբային փուլում և հաղթեց միայն 5-րդ տեղի համար պայքարում: Իսկ Արևմտյան Հայաստանի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ:

Այսօր՝ հունիսի 9-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում կայացավ եզրափակիչ խաղը, որում հայկական թիմը մրցում էր Հարավային Օսիայի հավաքականի հետ:

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց խփված գոլերի: Երկրորդ խաղակեսում հաջողության հասան Հարավային Օսիայի ֆուտբոլիստները: Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով: Արևմտյան Հայաստանի հավաքականը պարտվեց ու զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:


© armedia.am