Բակո Սահակյանը ներկա է գտնվել ԿՈՆԻՖԱ-ի Եվրոպայի առաջնության փակման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին ներկա է գտնվել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղին և մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: