Անցած տարիներին ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայացած լինելը. Զոհրապ Մնացականյան

15:34     10 հունիսի, 2019

Անցած տարիներին ԵՏՄ-ն ապացուցել է իր կայացած լինելը՝ գրանցելով դրական դինամիկա առանցքային տնտեսական ցուցանիշներով: Հունիսի 10-ին «ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով՝ շատ ոլորտներում կարևոր որոշումներ են ընդունվել: «2018 թվականին ԵԱՏՄ երկրներում տնտեսական ցուցանիշների համոզիչ աճ է գրանցվել, ընդ որում՝ 2017 թվականի համեմատության ներքին շուկայում վաճառքը մեծացել է 9,2 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 18,8 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 26,8 տոկոսով»,- հավելեց նախարարը:

ԱԳ նախարարը նշեց, որ դրա հետ մեկտեղ Հայաստանը հնարավորություն է ստացել ոչ միայն ազդելու ԵԱՏՄ մարմիններում օրակարգի ձևավորմանը, այլև առաջ մղելու սեփական առաջնահերթությունները՝ դրանով դրսևորելով մեծ նախաձեռնողականություն:


© armedia.am