Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ

17:47     10 հունիսի, 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին Պորտուգալիայի օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա:

Այս տարի մենք նշում ենք մեծանուն բարերար և մարդասեր Գալուստ Գյուլբենկյանի 150-ամյակը: Համոզված եմ, այն մեծ հնարավորություն կընձեռի մեր երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով և նախաձեռնություններով համալրելու համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր շունչ և որակ կհաղորդենք մեր համագործակցությանը՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և երկրների:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:


© armedia.am