Ես մեծ համակրանք եմ տածում Հայաստանի նկատմամբ. Ղազախստանի նորընտիր նախագահ

21:37     10 հունիսի, 2019

Ղազախստանի նորընտիր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիս ժամանակ անդրադարձել է  Հայաստանի հետ հարաբերություններին, հայտնում է Forbes-ը: 

«Ես մեծ համակրանք եմ տածում Հայաստանի նկատմամբ: Մենք շատ ընդհանրություններ ունենք Հայաստանի հետ պատմության և անգամ լեզվի տեսանկյունից: Այդ իսկ պատճառով ես լավատեսությամբ եմ նայում ապագա համագործակցությանը:

Մի կասկածեք, որ Ղազախստանը կանի ամեն հնարավորը համագործակցությունն ամրապնդելու համար», - ասել է Տոկաևը:

Նա նաև նշել է, որ վերջերս հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել է երկու երկրի հետագա համագործակցության հարցերը:


© armedia.am